Մարտակերտի բնակիչը, շահագործելով իր հոր ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել քաղաքացուն․ վերջինս տեղում մահացել է
2020թ. դեկտեմբերի 11-ին Մարտակերտ քաղաքի բնակիչը շահագործելով իր հոր ավտոմեքենան նույն քաղաքում վրաերթի է ենթարկել ԱՀ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 1965թ. ծնված Շ.Դ.-ին, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է:
Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեում ԱՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: