«Իշխանություն զավթած խելագարի դեմ պայքարում են՝ որպես դավաճանի, որից օր առաջ պետք է ազատել երկիրը, որ փորձ արվի փրկել մնացածը»․ Միքայել Մինասյան

Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հաճախ են հարցնում՝ արդյո՞ք Վազգեն Մանուկյանը վարչապետի ամենաիդեալական թեկնածուն է, իսկ նրան առաջադրած կուսակցությունները՝ անխոցելի։ Արդյո՞ք ընդդիմությունն էֆֆեկտիվ է և վայելում է ժողովորդի աջակցությունը կամ ինչո՞ւ բավարար չափով վճռական չէ։ Սրանք հարցեր են, որոնք ես համարում եմ ժամանակավրեպ և երկրորդական։

Վերջերս էլ դիտեցի իմ կողմից շատ հարգված Աննա Աբրահամյանի ֆեյսբուքյան լայվը, որտեղ նա քննադատում էր այսօրվա ընդդիմությանը, այդ թվում՝ ինձ։ Ու քանի որ ընդդիմադիրների հարցը շատերին է մտահոգում, կփորձեմ պատասխանել անկեղծ ու պարզ՝ փորձելով փակել թեման։

Նախևառաջ, Հայաստանում այսօր չկա իշխանություն, հետևաբար չի կարող լինել նաև ընդդիմություն, իսկ ընտրությունը շատ պարզ է՝ կա՛մ դու հայրենիքի դավաճանի կողմքին ես, կա՛մ պայքարում ես նրա դեմ։

Ընդդիմություն-իշխանություն փոխհարաբերությունները վերաբերում են քաղաքական դաշտին, իսկ այս պայքարը քաղաքական չէ, իշխանության համար չէ։ Այս ծուղակի մեջ, ցավոք, ընկել են շատերը։

Իշխանություն զավթած խելագարի դեմ, որը երկիրը տարել է կապիտուլյացիայի՝ հանձնելով հող ու ինքնիշխանություն, չեն պայքարում ընդդիմություն-իշխանություն տրամաբանությամբ ու գործիքակազմով, պայքարում են՝ որպես դավաճանի, որից օր առաջ պետք է ազատել երկիրը, որ փորձ արվի փրկել մնացածը։

Ինձ հարցնում են՝ բավարարվա՞ծ եմ ես մեր գործողություններով։ Իհարկե, ո՛չ, քանի դավաճան վիժվածքը երկրի ղեկին է։

Ինձ հարցնում են՝ դավաճանի հեռացումը հրապարակավ պահանջող բոլորը լա՞վն են։ Իհարկե ո՛չ։ Այո, այնտեղ կան քաղաքական գործիչներ, որոնք չպիտի լինեին՝ հաշվի առնելով իրենց անցյալը և անցյալում կատարած քայլերը։ Ավելին, կամա թե ակամա նրանք էլ են նպաստել Նիկոլի ստեղծմանն ու «նիկոլիզմի» առաջացմանը։ Սա փաստ է։

Ձեր կարծիքով՝ ես չգիտե՞մ այդ մարդկանց մասին ավելին, քան կարող եք անգամ երևակայել։ Անշուշտ գիտեմ։ Վստահորեն նրանցից շատերն էլ երջանիկ չեն իմ ներկայացությունից և կարող են ունենալ իրենց վերապահումները։ Բայց մեր բոլորի հավաքական մեղքերի և Նիկոլի դավաճանության միջև կա 5000 կյանք, հարյուր հազարավոր խեղված ճակատագիր ու կորսված և կորսվող հայրենիք։ Այս իրողությունը շատ պարզ է դարձնում իմ ընտրությունը։

Չերչիլն ասում էր՝ «Հիտլերի դեմ պայքարում պատրաստ եմ դաշնակցել նույնիսկ սատանայի հետ»։ Հիմա իմն է. Նիկոլի դեմ պայքարում բացարձակ կարևոր չէ, թե ով է կողքինդ։ Ով էլ լինի, ի տարբերություն Նիկոլի, հող չի հանձնել, ով էլ լինի՝ դավաճան չէ, ով էլ լինի՝ կապիտուլյանտ չէ, ով էլ լինի՝ օտարերկրյա գործակալների գործընկեր, պատանդ կամ մարիոնետ չէ։

Յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե բարիկադի որ կողմում է՝ դավաճանների, թե հայրենասերների։ Ու այն մարդիկ, որոնք դուրս են եկել կոմֆորտ զոնայից և համարձակություն ունեցել միանալ պայքարին, արժանի են նվազագույնը հարգանքը։ Էլ չեմ խոսում նրանց մասին, որոնք անցած երկուսուկես տարիներին մշտապես եղել են պայքարի առաջնագծում։

Հիմա փրկության բևեռի բազմաշերտությունը քննարկելու կամ քննադատելու ժամանակը չէ։ Հիմա մեկ ճակատով, մեկ բռունցքով հայրենիքը փրկելու պահն է։ Փրկենք այս աղետի հետագա խորացումը, կանխենք հայրենիքի գահավիժումը, հետո արդեն կանցնենք մյուս հարցերին»։

Տեսանյութեր

Լրահոս