Ուկրաինայի և Թուրքիայի միջև կնքվել են ԱԹՍ և ռազմանավերի համատեղ արտադրության համաձայնագրեր

Թուրքիայի և Ուկրաինայի միջև հարվածային և հետախուզական անօդաչու թռչող սարքերի և ռազմանավերի արտադրության տեխնոլոգիաների փոխանակման վերաբերյալ համաձայնագրեր են ստորագրվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ուկրաինայի Պաշտպանության նախարար Անդրեյ Տառանը հայտարարել է, որ իրենք հույս ունեն թուրքական տեխնոլոգիաների և ներդրումների շնորհիվ Ուկրաինայի ռազմարդյունաբերությունը զարգացնել։

Ուկրաինացի պաշտոնյան նշել է նաև, որ այս նախագծերի կյանքի կոչմամբ նպատակ ունեն Սև և Ազովի ծովերում ուժեղացնել նավատորմը՝ ապահովելու համար պետության անվտանգությունը։

Տեսանյութեր

Լրահոս