Նիկոլ Փաշինյանը փակ նիստ է անցկացնում իշխանական պատգամավորների հետ․ լրագրողներին արգելեցին սպասել դահլիճի նախասրահում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում է անցկացնում «Իմ քայլը» խմբակցության հետ:

Ըստ նախնական տվյալների, վարչապետն իշխանական պատգամավորների հետ քննարկելու է Ընտրական օրենսգրքի վերաբերյալ բարեփոխումները: Փակ հանդիպմանը մասնակցում են Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական, ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը:

Արայիկ Հարությունյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ միայն Ընտրական օրենսգի՞րքն են քննարկում, թե՞ նաև վարչապետի ներկայացրած ճանապարհային քարտեզը:

«Ըստ էության, Ընտրական օրենսգիրքն այդ ճանապարհային քարտեզի մի մասն է»,- ասաց Ա. Հարությունյանը:

Հարցին՝ իշխանությունները պատարստվո՞ւմ են արտահերթ ընտրությունների, Ա. Հարությունյանը պատասխանեց՝ ճանապարհային քարտեզը ներկայացված է:

Ի դեպ, փակ հանդիպումը տեղի է ունենում ԱԺ 334 սենյակում, որտեղ սովորաբար տեղի են ունենում ԱԺ խորհրդի նիստերը, ճեպազրույցները, և որտեղ լրագրողները միջանցքում կարողանում էին հանգիստ աշխատել, սակայն այսօր լրագրողներին թույլ չտվեցին սպասել ու աշխատել այդ դահլիճի նախասրահում: Այնտեղ հսկում է անվտանգության աշխատողը:

Նշենք նաև, որ, ինչպես Կառավարության հետ նախորդ հարցուպատասխանի ժամանակ, այսօր ևս վարչապետը խորհրդարան էր եկել բազմաթիվ մեքենաների ու անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս