Բաժիններ՝

Բայդենը ստացել է քվեատուների 270 ձայն, որոնք անհրաժեշտ են նախագահ ընտրվելու համար

Դեմոկրատ Ջո Բայդենը հավաքել է քվեատուների կոլեգիայի անդամների 270 ձայն, որն ապահովում է նրա հաղթանակը ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում: Այդ մասին հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով քվեարկության արդյունքները: CNN հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, ներկայում Բայդենն ստացել է 302, Թրամփը՝ 232 ձայն: Այժմ այդ արդյունքը պետք է հունվարի 6-ին հաստատի Կոնգրեսը:

Քվեատուների քվեարկությունը մի շարք նահանգներում դեռ չի ավարտվել, սակայն մաթեմատիկորեն ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփն արդեն չի կարող գերազանցել Բայդենին: Սպասվում է, որ արդյունքում դեմոկրատը կունենա քվեատուների 306 ձայն: Դեկտեմբերի 14-ին Սպիտակ տանը նախազգուշացրել են, որ նաեւ քվեատուների քվեարկությունից հետո կշարունակեն վիճարկել ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքները:

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններն անցկացվում են երկաստիճան համակարգով. համաժողովրդական քվեարկությունից հետո տեղի է ունենում 50 նահանգներից յուրաքանչյուրից եւ Կոլումբիայի օկրուգից քվեատուների կոլեգիայի քվեարկություն, որոնք իրենց ձայնն են տալիս այն բանին համապատասխան, թե ինչպես է քվեարկել իրենց նահանգը: Յուրաքանչյուր նահանգից քվեատուների թիվը հավասար է Կոնգրեսում նրա ներկայացուցիչների թվին: ԱՄՆ-ի Սահմանադրությանը համապատասխան, քվեատուների կոլեգիայի քվեարկության արդյունքները պետք է հաստատվեն Կոնգրեսի կողմից: Սպասվում է, որ 2021 թվականի հունվարի 6-ին կկայանա Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի համատեղ նիստը, որտեղ կանցկացվի քվեատուների ձայների հաշվում: Ընտրությունների ավարտական փուլը պետք է դառնա նախագահի պաշտոնակալությունը, որը հունվարի 20-ին երդում կտա եւ կստանձնի պաշտոնը: ԱՄՆ-ի նախագահի անձնական իրավաբան Ռուդի Ջուլիանին ավելի վաղ հայտարարել էր, որ Թրամփի փաստաբանները կշարունակեն պետության ղեկավարի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցեր ներկայացնել նույնիսկ այն բանից հետո, երբ նման հայցերից մեկը մերժել է ԱՄՆ-ի Գերագույն դատարանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս