Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման 26.689 դեպք
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 26 689-ով: Ախտահարվածների ընդհանուր թիվը հասել է 2 707 945-ի, դեկտեմբերի 15-ին լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբում:
Հարաբերական արտահայտությամբ, շտաբի տվյալներով՝ աճը չի գերազանցում 1 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: