Թուքիայի ընդդիմությունը կոչ է արել ակտիվացնելու Ս-400 զենիթա-հրթիռային համալիրները
Թուրքիայի հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) երկրի իշխանություններին կոչ է անում հնարավորինս շուտ ակտիվացնելու Ս-400 զենիթա-հրթիռային համալիրները (ԶՀՀ), որոնց ձերքբերման պատճառով նախօրյակին Վաշինգոնը պատժամիջոցներ է սահմանել Անկարայի դեմ:
«Ս-400-ների ձեռքբերումը, որոնք դարձան ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառ, Թուրքիայի սուվերեն որոշումն է, այդ պատճառով մենք չենք ընդունում այդ քայլը,- դեկտեմբերի 15-ին Twitter-ի իր էջում գրել է ԺՀԿ-ի պատգամավոր Ունալ Չեւիքյոզը:- Այն, ինչ որ պետք է այժմ անել, հնարավորինս արագ այդ համակարգերն օգտագործելն է, որոնցում 2,5 միլիարդ դոլար է ներդրվել»: ԱՄՆ-ի իշխանությունները դեկտեմբերի 14-ին հայտարարել են սահմանափակումներ մտցնելու մասին Թուրքիայի Պաշտապանական արդյունաբերության վարչության, դրա ղեկավարի եւ հանրապետության եւս երեք քաղաքացիների՝ Մուստաֆա Ալփեր Դենիզի, Սերհաթ Գենչօղլուի եւ Ֆարքութ Յիգիթի նկատմամբ՝ «Պատժամիջոցներով Ամերիկայի հակառակորդների հակազդման մասին»(CAATSA) օրենքի շրջանակում:
Պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հայտարարության համաձայն՝ սահմանափակումները «հստակ նախազգուշացում» են այն մասին, որ ԱՄՆ-ը «լրիվ չափով կկիրառի CAATSA-ն» եւ «չի հանդուրժի զգալի գործարքները Ռուսաստանի պաշտպանական եւ հետախուզական հատվածների հետ»: Թուրքիայի արտգործնախարարությունը հանդես է եկել ամերիկյան պատժամիջոցների դատապարտմամբ եւ խոստացել ձեռնարկել պատասխան միջոցներ: Արտաքին քաղաքական գերատեսչությունում նաեւ ընդգծել են, որ Անկարան «ձեռնպահ չի մնա այն միջոցների ձեռնարկումից, որոնք անհրաժեշտ կհամարի իր ազգային անվտանգության ապահովման համար»:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ընդգծել է, որ Անկարայի դեմ պատժամիջոցներ սահմանելու՝Վաշինգտոնի մտադրությունները ռուսական Ս-400-ների ձեռքբերման պատճառով հարգանքի բացակայության դրսեւորում է ՆԱՏՕ-ի գծով կարեւոր գործընկերոջ նկատմաբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: