«Ռուսական կողմից կարևոր քայլ կլինի գծի ներդրումը, ինչը հնարավորություն կտա արցախցիների հետ ուղիղ կապի հաստատմանն ու տարբեր բարդ իրադրության պայմաններում արագ արձագանքման ապահովմանը». Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՌԴ խաղաղապահ զորքերը ներգրաված են Արցախի կենսաապահովման գրեթե բոլոր ուղղություններով՝ անվտանգությունից հումանիտար աջակցություն, ապա այս պայմաններում հանրային կապերի ապահովումը առավել կարևոր բնույթ է ստանում։
Խաղաղապահ զորքերի ծառայությունը լուսաբանվում է ինչպես ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքով, այնպես էլ՝ առանձին տելեգրամի ալիքով։
Այս պարագայում նախընտրելի կլիներ առանձին մամուլի պատասխանատուի հաստիքի ներդրումը, ինչը հնարավորություն կտա ԶԼՄ-ներին ռուսական զորախմբի հետ արդյունավետ հաղորդակցություն ապահովել։
Երկրորդ, նույն նպատակով, ռուսական կողմից կարևոր քայլ կլինի նաև թեժ գծի ներդրումը, ինչը հնարավորություն կտա արցախցիների հետ ուղիղ կապի հաստատմանն ու տարբեր բարդ իրադրության պայմաններում արագ արձագանքման ապահովմանը»:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՌԴ խաղաղապահ զորքերը ներգրաված են Արցախի կենսաապահովման գրեթե բոլոր ուղղություններով՝…
Posted by Tigran Abrahamyan on 2020 թ. դեկտեմբերի 14, երկուշաբթի