Բրեդ Փիթը կահույքի հավաքածու է ստեղծում
Բրեդ Փիթը ստեղծում է կահույքի իր հավաքածուն: Այս մասին հայտնում է spletnik.ru-ն: Այսուհետ աշխարհի ամենացանկալի տղամարդկանցից մեկից՝ Բրեդ Փիթից մի «մասնիկ» իրենց տանն ունենալ ցանկացողները կարող են գնել դերասանի հավաքածուից նմուշներ:
Առաջարկը Փիթը ստացել է դեզայներ Ֆրենկ Պոլառոյից այն բանից հետո, երբ վերջինս Բրեդ Փիթի և Անջելիա Ջոլիի տանը տեսել է դերասանի կահույքի էսքիզներից բաղկացած ալբոմը:
«Ես ուղղակի նկարել էի իմ պատկերացրած կահույքի էսքիզները»,- հարցազրույցներից մեկում նշում է Բրեդ Փիթը:
«Pitt-Polaro» անվանումը կրող հավաքածուն, նորեմբերի 14-15-ը կցուցադրվի Նյու-Յորքում: