Արարատ Միրզոյանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:
Զրուցակիցները քննարկել են ներքաղաքական եւ արտաքին քաղաքական իրավիճակը, երկրի անվտանգային մարտահրավերները հաղթահարելու համատեքստում կարեւորել են ներքաղաքական կայունությունը եւ ներքաղաքական գործընթացներում բռնության բացառումը:
Հանրապետության նախագահը եւ ԱԺ նախագահը միմյանց են ներկայացրել մի շարք խնդիրների հանգուցալուծման իրենց տեսլականները: