Պատերազմի օրերին բանակին աջակցողներից շատերը հետ են պահանջում իրենց փողերը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամին գումարներ փոխանցած մեր հայրենակիցներից ոմանք խորապես զղջում են, որ փոխանցումներ են արել, եւ այսօր շատերը հետ են պահանջում իրենց փողերը, բայց հետ ստանալու մեխանիզմներ չկան։

Սակայն առավել անհեթեթ վիճակում են հայտնվել նրանք, ովքեր ոչ թե հիմնադրամին են փոխանցել, այլ՝ անհատ անձանց, որոնց ասոցացրել են բանակի ու պատերազմի հետ, ուղղակի կանխիկ մեծ գումարներ են տվել՝ մտածելով, որ դրանք կծառայեն զենք-զինամթերք գնելուն, սակայն այդ գումարները հիմնականում գրպանվել են։

Ընդ որում, ոմանց նույնիսկ գումարի ծախսերի մասին «չեկեր» են տրամադրել, որոնք պարզվել է՝ կեղծ են եղել։ Այդ մարդիկ հիմա չգիտեն, թե ումից հետ ուզեն իրենց փողերը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031