Մանրամասներ՝ Արմեն Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հանդիպումից. yerevan.today

ՀՀ նախագահի աշխատակազմը այսօր՝ դեկտեմբերի 10-ին հաղորդագրություն տարածեց, որ հանդիպել են նախագահ Արմեն Սարգսյանը եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նշվում էր, որ քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը:

Հանդիպման մասին այլ մանրամասներ ճշտելու համար yerevan.today-ը զանգահարեցիլ է երկրորդ նախագահի գրասենյակ։ Այլ մանրամասներ չեն հայտնել, բացի հաղորդագրությունում նշվածից։

Հարցին, թե ո՞ր կողմի նախաձեռնությամբ է տեղի ունեցել հանդիպումը, պատասխանեցին, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի։

Հարցին, թե հաստատո՞ւմ են տեղեկությունն այն մասին, որ հանդիպումը տեղի է ունեցել Երեւանի «Ալեքսանդր» հյուրանոցում, գրասենյակից հաստատեցին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031