Բաժիններ՝

Հոգեմետ դեղահաբեր՝ թթվասերի տարայում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, զննության են ենթարկել քաղաքացի Կ.Մ.-ի կողմից դատապարտյալ Վ. Մ.-ի անվամբ բերված հանձնուքը: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ հանձնուքի մեջ առկա թթվասերի 2 տարաների գործարանային տեսքը կասկած է առաջացրել: Արդյունքում տարաների մեջ հայտնաբերվել է պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված, հոգեմետ հանդիսացող, դիազեպամ հիշեցնող 930 դեղահաբ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս