Օդի ջերմաստիճանն 11-12-ի գիշերն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, 13-15-ը նույնքան կբարձրանա
Հանրապետության տարածքում՝
Դեկտեմբերի 10-ի ցերեկը Վայոց ձորում և Սյունիքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն 11-12-ի գիշերն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, 13-15-ը նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Երևան քաղաքի դեկտեմբերի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ․
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 21.60C (1998 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -16.90C (1994 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 0.80C