Բաժիններ՝

Մադուրոյի կողմնակիցները հաղթող են հայտարարվել Վենեսուելայի խորհրդարանի ընտրություններում

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կողմնակիցները ճնշող մեծամասնություն են կազմելու երկրի Ազգային ասամբլեայում (խորհրդարան) դեկտեմբերի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով: Այդ մասին հաղորդել է Ազգային ընտրական խորհուրդը:

Խորհրդի կողմից հրապարակված արդյունքներով՝ կառավարող Սոցիալիստական եւ դաշնակից կուսակցություններից թեկնածուներն ստացել են 277 տեղից 253-ը կամ հանրապետության նոր խորհրդարանում տեղերի 91 տոկոսը: 25 ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, հայտարարել են ընտրությունների բոյկոտի մասին՝ անհրաժեշտ պայմանների բացակայության եւ կեղծումների պատճառով:

Նրանք հայտարարել են սոցցանցերում երկրի նախագահ Մադուրոյին անվստահություն հայտնելու շուրջ ժողովրդական հանրաքվե անցկացնելու մտադրության մասին: Այդ ընտրությունների իրավազորության մասին կասկածներ են հայտնում ԱՄՆ-ում, ԵՄ-ում եւ տարածաշրջանի երկրների մեծ մասում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս