Բաժիններ՝

ԱՄՆ-ի 17 նահանգներ պաշտպանել են քվեատուների նշանակումը հետաձգելու մասին Տեխասի հայցը

ԱՄՆ-ի 17 նահանգներից բաղկացած խումբը Միացյալ Նահանգների Գերագույն դատարանին տեղեկացրել է, որ պաշտպանում է Տեխասի կողմից ներկայացված հայցը, որով պահանջվում է հետաձգել քվեատուների նշանակումը, որոնք պետք է որոշեն երկրի հաջորդ նախագահին:

Ըստ Fox News-ի հաղորդագրության, հայցի նպատակը Ջորջիայի, Փենսիլվանիայի, Միչիգանի եւ Վիսկոնսինի նահանգներից քվեատուների նշանակումն ավելի ուշ ժամկետ տեղափոխելն է:

Հայցում պնդվում է, որ այս նահանգները խախտել են Սահմանադրությունը նախագահական ընտրությունների անցկացման կանոնները փոխելիս: Բացի այդ, հայցում ասվում է, որ նոր կանոնները, որոնք ընդունվել են այս չորս նահանգների կողմից, դե-ֆակտո հնարավոր են դարձրել զանգվածային խախտումները քվեարկության ժամանակ: ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփն իր Twitter-ում շնարհակալություն է հայտնել նահանգներին, որոնք միացել են ընտրությունների արդյունքները վերանայելու իր փորձերին:

Ներկայում սպասվում է, որ քվեատուների կոլեգիան հաջորդ շաբաթ կհավաքվի եւ քվեարկության ընթացքում Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահ կընտրի Ջո Բայդենին: Թրամփը եւ նրա դաշնակիցները ձգտում են դատարանների միջոցով վերանայել նախագահի նոյեմբերյան ընտրությունների արդյունքները:

Պաշտոնապես Միացյալ Նահանգներում նախագահին ընտրում է քվեատուների կոլեգիան, որի մեջ մտնում են բոլոր նահանգների ներկայացուցիչները: Տարբեր նահանգներ կոլեգիայում ներկայացված են տարբեր քանակությամբ քվեատուներով՝ երեքից մինչեւ 55: Նահանգների մեծ մասում բոլոր քվեատուների ձայները տրվում են այն թեկնածուին, որը հաղթել է տվյալ նահանգում: Քվատուները քվեարկում են իրենց նահանգի ընտրողների կամքին համապատասխան, թեեւ այսպիսի պահանջով օրենք չկա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս