«Սյունիքի մարզի Արավուս գյուղի հատվածում թշնամին հասավ իր նպատակին. գյուղապետի գլխավորությամբ մեր կամավորները նահանջեցին ևս 800 մետր». Րաֆֆի Ասլանյան

Երևան քաղաքի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սյունիքի մարզի Արավուս գյուղի հատվածում թշնամին հասավ իր նպատակին. գյուղապետի գլխավորությամբ մեր կամավորները նահանջեցին ևս 800 մետր՝ հակառակորդին զիջելով գյուղի պահուստային ֆոնդի հողերը, ներառյալ անչափ կարևոր բարձունքներ, քանի որ միայնակ էին մնացել ադրբեջանցի զինվորականների և նրանց համար նախընտրելի GPS-ի առջև։ Իսկ ոմանք ամեն ինչի գնով կառչել են իշխանությունից՝ օբյեկտիվ տպավորություն ստեղծելով, որ այդ համառության պատճառը մեր երկրի նկատմամբ թուրքի ունեցած նպատակների ամբողջական կենսագործման հեռանկարն է»:

Տեսանյութեր

Լրահոս