«Եթե մինչև վաղը ժամը 12:00-ն այս կերպարը չհրապարակի հրաժարական, ապա չորեքշաբթի օրը, ժողովուրդը պետք է արգելափակի սրա մուտքը Ազգային ժողով». Գևորգ Պետրոսյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եթե մինչև վաղը ժամը 12:00-ն այս կերպարը չհրապարակի հրաժարական, ապա չորեքշաբթի օրը, ժողովուրդը պետք է արգելափակի սրա մուտքը Ազգային ժողով:
Եթե ժողովուրդը չի ընդունում դավաճանի պիտակով վարչապետին, ուրեմն այդ մարդու համար այլևս անհասանելի պետք է լինի Ազգային ժողովի ամբիոնը:
Ի՞նչ կառավարության հարցուպատասխան, երբ Սյունիքի մարզում գյուղապետերն են իրենց մարդկային ռեսուրսներով պահում սահմանը…
Իսկ էս «տղեն» էլ, որ «գերագույն հրամանատարի» տիտղոսից ուրախանում է այնպես, ինչպես մանուկը կուրախանար՝ Ձմեռ պապի այցից, պետք է չկարողանա մոտենալ ԱԺ ամբիոնին…»: