Բաժիններ՝

ԵՄ-ի խորհուրդը հաստատեց պատժամիջոցների ռեժիմը մարդու իրավունքների խախտման համար

Եվրամիության խորհուրդն արտգործնախարարությունների մակարդակով հաստատեց պատժամիջոցների գլոբալ ռեժիմը մարդու իրավունքների խախտման համար, որը չի ընդօրինակում ԱՄՆ-ի «Մագնիտսկու ակտը»: Սպասվում է, որ այն կսկսի գործել դեկտեմբերի 10-ին, դեկտեմբերի 7-ին ՏԱՍՍ-ին հայտնել է Եվրոպայի դիվանագիտական մի աղբյուր:

«ԵՄ-ի խորհուրդը հաստատեց մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցների գլոբալ պարփակ մեխանիզմը, որն ամերիկյան «Մագնիտսկու ակտի» ընդօրինակումը չէ եւ արտատարածքային գործողություն չի ունենա, այսինքն՝ բոլոր սահմանափակումները կգործեն սոսկ ԵՄ-ի տարածքում: Այն ուժի մեջ կմտնի հինգշաբսթի օրը»,- հայտնել է դիվանագետը: «Ռեժիմը նախատեսում է այն անձանց գլոբալ սեւ ցուցակի ստեղծում, որոնց արգելված է մուտքը ԵՄ-ի տարածք եւ Եվրամիության ֆինանսական համակարգից օգտվելու հնարավոությունը: Եվրոպայի բանկերում (հայտնաբերման դեպքում) նրանց բոլոր ակտվները ենթակա են սառեցման, ԵՄ-ի ռեզիդենտներն իրավունք չունեն այդ անձանց տրամադրելու ցանկացած ֆինանսական ծառայություններ»,- պարզաբանել է դիվանագետը:

Պատժամիջոցների ռեժիմը նախարարները կհաստատեն առանց քննարկման, քանի որ արդեն դեկտեմբերի 2-ին համաձայնեցվել է Միության բոլոր 27 պետությունների դեսպանների մակարդակով: Ինչպես դեկտեմբերի 4-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցում պարզաբանել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչը, Միության երկրները հրաժարվել են պատժամիջոցների այդ ռեժիմին տալ «Մագնիտսկու կամ ցանկացած այլ մարդու անուն»:

Նա նաեւ նշել է, որ կառուցվածքորեն այդ մեխանիզմը ոչնչով չի տարբերվի մարդու իրավունքների խախտման բնագավառում առաձին պետությունների, օրինակ Բելառուսի, Մյանմայի, Իրանի նկատմամբ Միության՝ այս պահին գործող սահմանափակող միջոցներից: Նոր ռեժիմի միակ տարբերությունն այնէ, որ դրա միջոցով սահմանափակումներ կարող են սահմանվել աշխարհի ցանկացած պետության քաղաքացու նկատմամբ, եթե Բրյուսելը նրան կասկածում է հայրենիքում մարդու իրավունքների խախտման մեջ, անկախ այն բանից, թե Եվրամիության պատժամիջոցների ռեժիմ գոյություն ունի արդյոք այդ պետության դեմ:

Պատժամիջոցների ներքո հայտնված բոլոր անձինք կարող են սեւ ցուցակում իրենց ներառումը բողոքարկել Լյուքսեմբուրգում՝ Եվրոպայի արդարադատության դատարանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս