Բաժիններ՝

Ընդդիմությունը հաղթանակ է տանում Ռումինիայի խորհրդարանական ընտրություններում

Ռումինիայի ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, ըստ ելքահարցումների արդյունքների, նվազագույն առավելությամբ հաղթում դեկտեմբերի 6-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում: Այդ մասին հաղորդել են ԶԼՄ-ները:

Սոցիալ-դեմոկրատները հավաքել են ընտրողների ձայների 30,5 տոկոսը, կառավարող Սոցիալ-լիբերալ կուսակցությունը՝ 29,8 տոկոսը: Երրորդ տեղում ձայների 15,9 տոկոսով աջկենտրոնամետ USR-PLUS դաշինքն է:

Միեւնույն ժամանակ ազգային-լիբերալների առաջնորդ, Ռումինիայի գործող վարչապետ Լյուդվիգ Օրմանը կարծում է, որ հաղթանակ է տարել իր կուսակցությունը: Նա իր հայտարարությունը հիմնավորում է այն բանով, որ ելքահարցումները հաշվի չեն առնում այն ձայները, որոնք տրվել են 19:30-ից հետո, ինչպես նաեւ արտասահմանում Ռումինիայի 260 հազար քաղաքացիների քվեարկության արդյունքները: Ուստի հաղթողին որոշելու համար անհրաժեշտ է սպասել պաշտոնական արդյունքների:

Ելքահարցումների տվյալները նաեւ նշանակում են, որ կուսակցություններից ոչ մեկին չի հաջողվի կանխապահովել խորհրդարանական մեծամասնություն եւ հարկ կլինի ձեւավորել կոալիցիոն կառավարություն:

Ընտրողները քվեարկել են խորհրդարանի 136 սենատորների եւ 329 պատգամավորների օգտին:

Ընտրություններին մասնակցությունը կազմել է 32 տոկոս եւ ամենացածր ցուցանիշն է դարձել վերջին 30 տարվա ընթացքում: Դա մասամբ բացատրվում է կորոնավիրուսի համավարակով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս