«ՔՊ մասնակցությունը նոր Կառավարությանը որոշակի երաշխիք կլինի, որ նախկինների հետ վարադարձ ու իսկական վենդետա չի լինի, իսկ շատ մարդիկ աջակցում են Նիկոլին այդ երկու վախերից»

Հայկ Բալանյանը ֆեյսբուքյան իրէջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանը պիտի հեռանա: Մարդը չի հասկանում, բայց կարևոր չի:
Հակառակ դեպքում մենք հիմա ուղիղ ճանապարհով գնում ենք դեպի վատագույն տարբերակ: Պարտությունը քիչ էր, դեռ քաղաքացիական պատերազմի շեմին ենք:

ՔՊ թիմը պիտի նախձեռնի այդ օրակարգը, իր մեջ գտնի ուժ նոր Վարչապետի վերաբերյալ բանակցելու ու Կառավարություն ձևավորելու համար, կամ էլ Նիկոլի հետ կխորտակվի, երկիրն էլ հետը:

Մյուս կողմից՝ ընդիմությունը մոռացել է մի կարևոր հանգամանք. ի վերջո, ըստ իրենց ծրագրի, մեկ տարի ընդիմության առաջնորդը խորհրդարանական երկրում գործելու է ՔՊ-ական ԱԺ-ի պայմաններում:

Հետևաբար՝ առանց ՔՊ-ի մասնակցության ու համաձայնության այդ Վարչապետը գործել չի կարողանա, եթե փորձում ենք գնալ Սահմանադրական ճանապարհով:

Հետևաբար՝ մեկ ելք կա. ընդիմությունը պիտի խոսի ՔՊ-ի հետ Կառավարության կազմի ու երաշխիքների մասին:

Չի լինի այնպես, որ Ազգային ժողովը մնա ՔՊ-ական, իսկ Կառավարությունը ամբողջ կազմով ոչ ՔՊ-ական:

Հետևաբար՝ այլ տարբերակ, բացի ՔՊ-ի ինչ–որ մասի իշխանության մեջ ներգրավելու ու քաղաքացիական պատերազմից խուսափելու համար չեմ տեսնում:

Հ․Գ․ Բացի այդ, ՔՊ մասնակցությունը նոր Կառավարությանը որոշակի երաշխիք կլինի, որ նախկինների հետ վարադարձ ու իսկական վենդետա չի լինի, իսկ շատ մարդիկ աջակցում են Նիկոլին այդ երկու վախերից»:

Տեսանյութեր

Լրահոս