Սոցիալական ցանցում արցախցիների, քաղաքական գործիչների նկատմամբ բռնության կոչեր հնչեցրած անձը ազատ է արձակվել
Հավելումն այսօր տվածս՝ տեսաուղերձում բռնության կոչեր անող անձին ձերբակալելու մասին տեղեկատվության, ուզում եմ նշել, որ քիչ առաջ պարզեցի, որ նա ազատ է արձակվել՝ ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու մասին դատարանի որոշման հիման վրա։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Այսուհանդերձ, նրա նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է սոցիալական ցանցում արցախցիների, մի քանի քաղաքական գործիչների նկատմամբ բռնության կոչեր հնչեցրած անձը։