Բաժիններ՝

Այն մարդկանց, ովքեր դժգոհ են ֆիլմից, խորհուրդ կտամ դատի տալ ինձ. Նարեկ Մալյան

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««Պետության զավթումը» ֆիլմը պայթող ռումբի էֆեկտ ունեցավ: Երեկվանից զանգերի և հաղորդագրությունների մեծ ալիք է ինձ մոտ: Մարդիկ զանգում շնորհակալություն են հայտնում մեր աշխատանքի համար: Խնդրեմ սիրելի մարդիկ, շուրջ երկու տարի ՎԵՏՕ շարժումը աշխատել է այս ուղղության վրա: Մեր թիմը մարդ առ մարդ վերհանել է օտարերկրյա գործակալական ցանցը: Մեր թիմը այս երկու տարիների ընթացքում անցել է հալածանքի ու հետապնդման բոլոր փուլերով, սակայն չի կոտրվել:

Կցանկանայի հրապարակայնորեն քննարկել նաև երեկվանից մեզ հետ կապ հաստատել փորձողների մեկ այլ հատվածին: Կան մարդիկ ովքեր փորձում են ծանոթ բարեկամ խառնելով ինչ որ մարդու անուն կամ նկար հանել տալ ֆիլիմից և նաև տեղեկացա, որ նման հարցերով փորձում են կապ հաստատել նաև Արմնյուզ հեռուստաընկերության հետ:

Նախ ասեմ, որ ֆիլմի ամբողջ պատասխանատվությունը կրում է ՎԵՏՕ շարժումը և Արմնյուզը ընդամենը ԶԼՄ-ներից մեկն է ով համաձայնվեց իր եթերում ցուցադրել ՎԵՏՕ-ի աշխատանքը, իսկ այդպիսի ԶԼՄ-ներ էլի կան:

Հաջորդը՝ ֆիլմում առկա է ընդամենը մեկ վրիպակ, երբ դիկտորը Ալեքսեյ Նավալնու անունը կարդում է Ալեքսանդր Նավալնի:
Մնացած բոլոր առումներով ֆիլմը մինչև վերջին տառը իրականություն է, ինչի համար ստորագրում եմ:

Իսկ այն մարդկանց, ովքեր դժգոհ են ֆիլմից, խորհուրդ կտամ դատի տալ ինձ, իհարկե պարտության դեպքում ՊԱՐՏԱԴԻՐ փոխհատուցելով իմ դատական ծախսերը, փաստաբան Տիգրան Աթանեսյանի ականջը կանչի)))))

Դե իսկ ես շարունակելու եմ բացահայտել, հրապարակել և պատասխանատվության կանչել գործակալական ցանցը անուն առ անուն:

Ձեր Նարեկ Մալյան

Հ.Գ. տեսա ֆիլմից վրդովվել էր Ստյոպա Սաֆարյանը: Պարոն Սաֆարյան մի հարց ունեմ, դուք 2018թ «հեղափոխությունից» առաջ անձամբ հանդիպե՞լ եք օլիգարխ Ջորջ Սորոսի հետ: Եթե այո, խնդրում եմ պատմել թե որտեղ, ինչ հանգամանքներում և ինչ եք քննարկել նրա հետ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս