Կառավարական առանձնատունը մեծ թվով ոստիկաններով շրջափակել են․ ՈՒՂԻՂ
Այսօր ժամը 15։00-ից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մեկնարկած բազմահազարանոց հանրահավաքը Ազատության հրապարակից այս պահին երթով ուղևորվում է դեպի Նիկոլ Փաշինյանի կեցավայր՝ Կոնդի կառավարական առանձնատներ: Այնտեղ Նիկոլ Փաշինյանին է ներկայացվելու նրա հրաժարականի պայմաններն ու ժամկետները:
Մինչ այդ ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Պռոշյան փողոցի՝ կառավարական առանձնատներին հարող տարածքով: