«Ժողովրդի մեծ մասի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չկա». Գեղամ Մանուկյան

Ազատության հրապարակում «Նիկոլ, հեռացիր», «Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսներով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով շարունակվող հանրահավաքում ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը դիմելով ներկաներին՝ ասաց. «Հիշեցնեմ, «առանց Նիկոլ Հայաստանի» մասին խոսել է ՀՀ նախագահը, ԳԱԱ-ն, ԵՊՀ-ն, Գերագույն խորհրդի Ազգային ժողովի ավելի քան 150 նախկին պատգամավորներ միավորող հասարակական կազմակերպությունն իր հայտարարությամբ ասում է՝ Նիկոլն ու իր Կառավարությունը պետք է հեռանան։ Հիշեցնենք, նույն պահանջն ունեին Մասիսի քաղաքապետն ու ավագանին, Ավշարի գյուղապետն ու ավագանին։ Դրա համար բոլոր ելույթ ունեցողների խոսքում նկատեցինք մի բան՝ պարզվում է, որ այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմել է հայ ժողովրդին, մեծ մասն ասում է, որ նրան չի լսել, որովհետև մեր ժողովրդի մեծ մասի համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը չկա»,- նշեց Գեղամ Մանուկյանը։

Խոսքը շարունակելով՝ Գեղամ Մանուկյանը ներկաներին հարցրեց՝ կուզե՞ն ունենալ ղեկավար, որին ամեն օր կասեն՝ սուտասան։ Ինչին հավաքվածները միաբերան պատասխանեցին. «Ոչ»։

«Դուք կուզե՞ք ունենալ ղեկավար, որի մասին ամեն օր խոսելիս ասեն՝ դեղերդ խմիր հանգստացիր։  Դուք կուզե՞ք ունենալ ղեկավար, որը թշնամու դեմ կզած է, որն իրեն փրկելու համար բոլորին մեղադրի, նույնիսկ վտանգի իր ընտանիքը, ես և դուք վստահաբար չենք ուզում, դրա համար ասում ենք՝ Նիկոլ հեռացիր, որպեսզի դասագրքերում դավաճանությունից հետո ստորակետ դնեն ու ասեն՝ հեռացավ։ Հակառակ դեպքում լարվելու ենք մեր պատվի ու արժանապատվության համար»,- հավելեց նա։

«Առանց Նիկոլ Հայաստան»՝ ասաց Գեղամ Մանուկյանը, «Առանց Նիկոլ Հայաստան»՝ մի քանի անգամ կրկնեցին Ազատության հրապարակում հավաքվածները։

 

 

Տեսանյութեր

Լրահոս