«Ես երբեք «Ռեալում» ինձ անձեռնմխելի չեմ զգացել»․ Զիդան
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Սևիլիայի» հետ Լա լիգայի խաղից առաջ խոսել է թիմի քննադատության ու արդյունքի մասին:
– Երբ չես հաղթում, նորմալ է, որ քեզ քննադատում են: Քննադատությունը չի փոխի քեզ և չի փոխի այն, թե ինչպես եմ ես մտածում խաղացողների և ամենօրյա աշխատանքի մասին:
Այս աշխատանքում ակնհայտորեն դժվարություններ կան: Բայց մենք, անկախ ամեն ինչից, կշարունակենք:
– Ի՞նչ կարող եք ասել դժվար ժամանակաշրջանի մասին:
– Այո, որպես մարզիչ՝ դժվարին ժամանակաշրջան անցնելն ավելի դժվար է, մենք անցյալում և այսօր նույնպես ունեցել ենք դժվար պահեր: Բայց այո, միգուցե այս անգամ ավելի բարդ է: Ես չեմ մտածում այդ մասին:
Ես կենտրոնանում եմ դրականի վրա: Վաղը մենք լավ հնարավորություն ունենք ապացուցելու, թե որքան լավն ենք: Այս խաղացողները դա արել են նախկինում:
– Կորցրի՞ք ձեր անձեռնմխելի կարգավիճակը:
– Ես այս ակումբում ինձ երբեք անձեռնմխելի չեմ զգացել՝ ոչ որպես խաղացող, ոչ էլ որպես մարզիչ: Երբեք։
Չգիտես ինչու՝ այստեղ եմ, և դրանով ապրում եմ մինչև վերջին օրը։
Մադրիդի «Ռեալը» «Սևիլիայի» հետ կհանդիպի այսօր՝ 19։15-ին։
Սիրարփի Աղաբաբյան