Բաժիններ՝

«Սևիլիա»-«Ռեալ Մադրիդ»․ Զիդանի հերթական հնարավորությունը

Մրցաշար-Լա լիգա, Իսպանիա

Մարզադաշտ-«Ռամոն Սանչես Պիսկուան», Սևիլիա

Ժամ-19։15

«Սևիլիա»

Այս տարի «Սևիլիան» նշեց իր 130-ամյակը, և թիմը հիանալի նվեր մատուցեց իրեն և  երկրպագուներին՝ նվաճելով Եվրոպա լիգան:

Այս մրցանակը «Սևիլիային» հասավ մի փոքր ուշացումով ՝ օգոստոսին, բայց դրա արժեքը չպակասեց: Մրցաշարի եզրափակչում «կարմիր-սպիտակներին» հաջողվեց գերազանցել իտալական «Ինտերին»:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլում անդալուզացիներն արդեն ապահովել են փլեյ-օֆֆ փուլում խաղալու իրավունքը հինգ տուրում, որտեղ նրանք տարան երեք հաղթանակ և մեկ անգամ ոչ-ոքի խաղացին «Չելսիի» հետ (0:0):

Ընթացիկ առաջնությունում Լոպետեգիի սաները կարողացան հինգ հաղթանակ տանել ինը խաղում, և մեկ անգամ մրցաշարի միավորները բաժանեցին իրենց մրցակիցների հետ: Երկու սխալներից հետո, Խուլեն Լոպետեգիի սաները հաղթեցին «Օսասունային» (1:0), «Սելտային» (4:2) և անցած շաբաթ օրը հյուրընկալվելիս հաղթեցին «Ուեսկային» (1:0):

«Ռեալ Մադրիդ»

Ընթացիկ առաջնության տասը տուրից հետո Լա Լիգայի 34-ակի չեմպիոնը և Իսպանիայի գավաթի 19-ակի դափնեկիրը չորրորդ հորիզոնականում է` առաջին թիմից հետ մնալով յոթ միավորով, չնայած նրան, որ պահեստում ունի մեկ խաղ:

«Ռեալը» տարավ հինգ հաղթանակ և երկու անգամ ոչ-ոքի խաղաց մրցակիցների հետ, ինչը բերեց 17 միավոր: Կլասիկոյում գրանցած հաջողությունից և «Ուեսկայի» նկատմամբ տնային հաղթանակից հետո (4:1), «սերուցքայինները» մեկ ոչ-ոքի խաղացին և պարտվեցին երկու խաղում ՝ «Վալենսիայից» (1:4) և «Ալավեսայից» (1:2):

Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարում մադրիդցիները վերջին արտագնա տուրում  երկրորդ պարտությունը կրեցին Դոնեցկի «Շախտյորից» (0:2), ինչը Զինեդին Զիդանի սաներին հասցրեց երրորդ հորիզոնական:

Վերջին տուրից առաջ «սերուցքայինները» մոտավորապես հավասար հնարավորություններ ունեն՝ ինչպես առաջնության հաջորդ տուրում ելույթները շարունակելու, այնպես էլ՝ եվրոպական գավաթներից դուրս մնալու համար:

Վիճակագրություն

«Սևիլիան» վերջին 6 հանդիպումներից 5-ում հաղթել է

Մադրիդի «Ռեալը» հաղթեց վերջին երեք ընդհանուր հանդիպումներում

Վերջին անձնական հանդիպումն ավարտվել է «Ռեալի» հաղթանակով (2:1)

Երկու մրցակիցներն էլ պարտվեցին Չեմպիոնների լիգայում, և պարտվեցին չոր հաշվով, ինչը խոսում է շանսերի ստեղծման և իրականացման հետ կապված խնդիրների մասին: Հաջողության դեպքում «Սևիլիան» հնարավորություն ունի առաջ անցնել գործող չեմպիոնից, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա տանտերերի համար: «Ռեալն» այլևս իրավունք չունի սխալվելու, քանի որ «Ռեալ Սոսյեդադից» անջրպետն արդեն չափազանց վտանգավոր է: Բացի այդ, սա կարող է հերթական հնարավորությունը լինել մադրիդցիների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի համար, ում հեռացնելու մասին արդեն շատ լուրջ է խոսվում։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս