«Այսօր, որ խոսում է 25 տարվա շրջանի մասին, 2008 թ. ի՞նքը չէր Լևոն Տեր-Պետրոսյանի կողքը կանգնած». Կարեն Բեքարյան

Քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանի խոսքով՝ Արցախի պատերազմի ժամանակ ամեն ինչ արվում էր իզոլյացնելու կարող ուժերին, նման բան եղել է ոչ միայն պատերազմի ժամանակ, այլև դրանից հետո։

«Նայեք Գլխավոր շտաբի պետի ուղերձը, ԳՇ պետը  իրավիճակի հետ կապված հստակ գնահատական տվել է։ ԳՇ պետը ներկայացնում է ողջ զինվորականության տեսակետը, կոլեգիալ կարծիքն առկա իրավիճակի վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը ստացել է այդ ամենը և շարունակել է  դիվանագիտական բոլոր խողովակներով պատերազմ հրահրել, այստեղ դուք տրաբանությո՞ւն եք փնտրում։ Կա հնարավոր երկու տարբերակ. կամ մենք գործ ենք ունեցել շատ մեծ դավաճանական ծրագրի հետ, և հարց է, այն ավարտել են, թե դեռ դրա մեջ ենք»,- Ազատության հրապարակում «Նիկոլ հեռացիր» հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Կարեն Բեքարյանը։

Նրա բնորոշմամբ, այն, որ ներկայիս իշխանություները տկարամիտ էին, անփորձ, ոչնչից տեղյակ չէին, ոչնչի ունակ չէին, անհայրենիք էին՝ գիտեինք, սակայն դրանով հանդերձ՝ շատ հարցեր կան, որոնք չեն բացատրվում։

Կարեն Բեքարյանն ասաց նաև, որ   դիտարկելով փաստերի ամբողջ կոմպլեքսը, շատ քիչ հույսի տեղ է մնում, որ տեղի ունեցածը միտումնավոր չի արվել։

«Իրականում սա իրավական գործընթացի խնդիր է, և այդ իրավական գործընթացը պետք է լինի մեր երկրում, եթե մենք ուզում ենք ունենալ ապագա։ Ռազմական դաշտում պարտությունը զինվորինը չէ, սպայինը չէ, յուրաքանչյուր տեղում մեր բանակն իր ձեռից եկածն արել է, դա զինվորի պարտությունը չէ։ Այս պարտությունը մինչև լինելը ռազմի դաշտում, եղել է դիվանագիտության մեջ իր լիակատար տապալումով։ Այդ պարտությունը եղել է  պետական բոլոր ինստիտուտների  հետ։ Ուղղակի անձերով անցեք, էդ մարդկանց անցած ճանապարհով անցեք ու ձեզ հարց տվեք՝ այդ վստահությունը կարելի՞ էր ապահովել։ Տեղեկատվական պատերազմի մեջ էս երկիրը չկա, ուղղակի չկա, Նիկոլն ու իր թիմը տեղեկատվական դաշտի մարտիկներին ու ինստիտուտներին կերել են»,- շեշտեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս