Բաժիններ՝

Կիպրոսը 2021 թվականին COVID-19-ի դեմ պատվաստում ստացած զբոսաշրջիկներին կսկսի ընդունել առանց թեստի

Կիպրոսի իշխանություններն այն զբոսաշրջիկներին, որոնք COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստում են ստացել, այս երկիր կայցելեն առանց վարակի առկայության թեստավորում անցնելու: Այդ մասին  հաղորդել է Cyprus Mail հրատարակությունը՝ վկայակոչելով նախարարների կաբինետի հայտարարությունը: «Տրանսպորտի նախարար Յանիս Կարուսոսի կողմից ներկայացված պլանի համաձայն, որն ուժի մեջ կմտնի 2021 թվականի մարտի 1-ին, մարդիկ, որոնք COVID-19-ի դեմ պատվաստում են ստացել, պարտավոր չեն լինի ժամանելուց հետո փաստաթուղթ ներկայացնել կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի վերաբերյալ»,-ասվում է փաստաթղթում: Ինչպես իր հերթին նշում է The Guardian բրիտանական հրատարակությունը, այդ միջոցառումը ներառված է երկրի ավիահաղորդակցությունների վերսկսման վերաբերյալ փոփոխված պլանի մեջ:

The Guardian-ն ընդգծում է, որ Կիպրոսի կառավարության այս միջոցառումն այն բանի ապացույցն է, որ կյանքը շատ ավելի պարզ կդառնա այն մարդկանց համար, ովքեր որոշել են COVID-19-ի դեմ պատվաստում ստանալ, չնայած իշխանությունների եւ փորձագետների այն հավաստիացումներին, թե պատվաստումը պարտադիր չի լինի: Ներկայում կորոնավիրուսի դեմ երկու պատվաստանյութերը, որոնք մշակվել են ամերիկյան Pfizer ընկերության կողմից, գերմանական BioNTech-ի հետ համատեղ, եւ Moderna ընկերության կողմից, ներկայացվել են ԱՄՆ-ի եւ Եվրոպայի կարգավորիչ մարմինների քննարկմանը: Դրա արդյունավետությունը, ըստ կլինիկական փորձարկումների արդյունքների, կազմում է 95 տոկոս եւ 94,1 տոկոս՝ համապատասխանաբար: Այս շաբաթ Մեծ Բրիտանիան դարձավ առաջին երկիրը, որը հավանություն տվեց Pfizer-ի եւ BioNTech-ի պատվաստանյութի կիրառմանը: Պատվաստումների արշավը երկրում կսկսվի հաջորդ շաբաթ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս