«Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը Ղազախստանում կսկսեն դեկտեմբերի 22-ից

Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութի արտադրությունը Ղազախստանում կմեկնարկի ընթացիկ տարվա դեկտեմբերի 22-ից: Այդ մասին հաղորդել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:

Դեկտեմբերի 4-ին Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւն ընդունել է երկրի վարչապետ Ասկար Մամինին, որը պետության ղեկավարին զեկուցել է կորոնավիրուսային վարակի դեմ ղազախստանյան պատվաստանյութի մշակման ընթացքի մասին:

«Պետության ղեկավարին նաեւ հաղորդել են, որ Ռուսաստանի նախագահ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրա պայմանավորվածությանը համապատասխան, ընթացիկ տարվա դեկտեմբերի 22-ից Ղազախստանում կսկսվի «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութի արտադրությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նաեւ նշվում է, որ երկրի բնակչության զանգվածային կամավոր պատվաստման գործարկումը պլանավորվում է 2021 թվականի սկզբից: «Առաջին փուլը ընդգրկի բնակչության վարակման ռիսկին առավել ենթակա խմբերը, ներառյալ բժիշկները, մանկավարժները, ուժային կառույցների աշխատակիցները»,-ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Տեսանյութեր

Լրահոս