Լապորտան ցանկանում է, որ «You’ll Never Walk Alone»-ը դառնա «Բարսայի» ակադեմիայի կարգախոսը
«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան, որն այժմ վերընտրվելու թեկնածու է, մտադիր է ակումբի ակադեմիայում օգտագործել «Լիվերպուլի» հայտնի կարգախոսը ՝ «Դու երբեք միայնակ չես քայլի»:
««La Masia-ն կուղեկցի խաղացողներին «You’ll Never Walk Alone» կարգախոսով։
Մենք ուզում ենք, որ La Masia-ն դառնա գերազանցության և հատկապես մարզական գերազանցության կենտրոն, բայց և անձնական զարգացման կենտրոն, որտեղ մարզիկների նկատմամբ մոտեցումը ստանդարտացված չէ, այլ անհատական է:
Մենք դա կանենք՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն արժեքներին, որոնք հիմք են հանդիսանում ուժեղ անհատականությունների համար, որոնցով մենք կարող ենք հպարտանալ. մեզ պետք են մարզիկներ, ովքեր սիրում են «Բարսան»»,- ասվում է Լապորտայի նախընտրական մանիֆեստում:
You’ll Never Walk Alone դասական երգը, որը գրել են ամերիկացի կոմպոզիտորներ Ռիչարդ Ռոջերսը և Օսկար Համերշտեյնը 1945 թվականին «Կարուսել» մյուզիքլի համար, ֆուտբոլում հայտնի է՝ որպես «Լիվերպուլի» հիմն, որը երգում են երկրպագուները յուրաքանչյուր թիմի տնային խաղից առաջ:
Սիրարփի Աղաբաբյան