«Պարզվեց, որ պատերազմի 44 օրը միայն կռվել են «Էրատո» ջոկատի հրամանատարը և լացող Աշոտիկը». ՀՅԴ անդամ

«Նիկոլ Փաշինյանը երկիրը հասցնելով այս վիճակին՝ հանձնելով Արցախը, խլելով հազարավոր երիտասարդների կյանքեր, թողնելով հարյուրավոր գերիներ, այսօր փորձում է ամեն ինչ բարդել զինվորականների և ՀՀ քաղաքացու վրա»,- «Արժանապատվության» երթի ընթացքում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամ Արգիշտի Գևորգյանը:

Արգիշտի Գևորգյանի խոսքով՝ ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այս պատմության մեջ մեղավոր են բոլորը, բացի իրենից, իր կնոջից և երեխաներից.

«Պարզվեց, որ պատերազմի 44 օրը միայն կռվել են «Էրատո» ջոկատի հրամանատարը և լացող Աշոտիկը: Պարզվեց՝ բոլորս փախնող ենք… Ո՛չ, Նիկոլ Փաշինյան, պարտվել ես դո՛ւ»:

Տեսանյութեր

Լրահոս