«Մանկապարտեզ գնացող 3 տարեկանն էլ, որ մի քիչ ուղեղին զոռ տա, կկռահի էտքանը». Արտյոմ Տոնոյան

Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ որ հայտարարում եք, որ Ադրբեջանը փորձում է ազդել Հայաստանի ներքաղաքական ու ներհասարակական գործընթացների վրա, հեծանիվ չեք հորինում։ Մանկապարտեզ գնացող 3 տարեկանն էլ, որ մի քիչ ուղեղին զոռ տա, կկռահի էտքանը։

Ավելի կարևոր գործ արված կլիներ, եթե տրվեր պատասխան էն հարցին, թե ինչո՞ւ պատերազմի ժամանակ չարվեց ոչինչ ՀՀ-ում գոյություն ունեցող հանրային տրամադրությունների մասին ինֆորմացիան թշնամուն հասանելի չդարձնելու համար։ Ինչո՞ւ չտարվեց որևէ աշխատանք սոցիալական ցանցերի հայկական տիրույթում։ 700.000 և ավել ընթերցող ունեցող մենակ մի մարդու էջն ուսումնասիրելը իրենց լիուլի հերիք էր, որ իմանային էն ամենը, ինչ իրենց հետաքրքիր էր։

Ինչո՞ւ երկրի առաջին դեմքը, իր խոստմանը համաձայն, չխոսեց Ադրբեջանի ժողովրդի հետ ու չազդեց այդ երկրի ներքաղաքական ու ներհասարակական գործընթացների վրա։ Ի՞նչն էր խանգարում»։

Տեսանյութեր

Լրահոս