COVID-19. Աշխարհում հաստատված դեպքերի թիվը մոտենում է 64 միլիոնին

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 63 մլն 870 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 1 մլն 479 հազարից: Ապաքինվել է ավելի քան 44 միլիոն 215 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 13 մլն 933 հազար 653 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 274 հազար 743 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 9 մլն 484 հազար 506-ի, մահերինը՝ 137 հազար 933-ի: Հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվել է 6 մլն 344 հազար 345 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 173 հազար 229 մարդ: Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ռուսաստանը առանձնանում է 2 մլն 322 հազար 56 դեպքով: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով Ռուսաստանում մահացել է 40 հազար 464 մարդ: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ֆրանսիան է, որտեղ կա կորոնավիրուսի 2 մլն 222 հազար 488 հաստատված դեպք: Վարակի հետևանքով մահացել է 52 հազար 731 մարդ:

Վարակվածների թվով տասնյակում են Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Արգենտինան և Կոլումբիան:

Տարածաշրջանային երկրներից Իրանն առանձնանում է 975 հազար 951 վարակվածության ընդհանուր, 48 հազար 628 մահվան դեպքով: Թուրքիան 18-րդ տեղում է: Այստեղ կա կորոնավիրուսով վարակվածության 668 հազար 957 հաստատված դեպք: Վարակի հետևանքով մահացել է 13 հազար 936 մարդ: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 139 հազար 343-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 1303 մարդ:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 220 երկրում և տարածքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա):

Տեսանյութեր

Լրահոս