Բաժիններ՝

«5-րդ ալիքը» շահել է ոստիկանության դեմ դատը «դիմակի գործով»

«Այսօր ՀՀ Վարչական դատարանը բավարարել է «5-րդ ալիքի» ներկայացուցիչների խմբի՝ Արամ Վարդևանյանի գլխավորությամբ ներկայացված հայցադիմումը։ Դատարանը անվավեր է ճանաչել 17․07․2020 թվականին Ոստիկանության կայացրած որոշումը՝ իբրև դիմակ չկրելու վերաբերյալ։ Ոստիկանությունը դրանով միջամտել է ԶԼՄ-ի անկախությանը և փորձել էր լռեցնել «5-րդ ալիքին»։ Այդպիսի փորձեր շատերն են արել, և բոլորի վերաբերյալ արդյունքը լինելու է այդպիսին։ Դատարանը նաև որպես դատական ծախսի պարտականություն՝ Ոստիկանության վրա դրել է 50,000 ՀՀ դրամ վճարելը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «5-րդ ալիքի» տնօրեն Հարություն Հարությունյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս