ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը տեղի կունենա Պուտինի նախագահությամբ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:

«2020 թվականի դեկտեմբերի 2-ին Վլադիմիր Պուտինի նախագահությամբ տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: Նախատեսվում է կազմակերպության շրջանակներում դաշնակցային փոխգործակցության, ՀԱՊԿ-ի շարունակական արդյունավետության բարձրացման հարցերի քննարկումը, ինչպես նաև մտքերի փոխանակություն միջազգային ու տարածաշրջանային անվտանգության արդիական խնդիրների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում:

Նստաշրջանի առանցքային որոշումները կգրանցվեն ամփոփիչ հռչակագրում և մի շարք այլ փաստաթղթերում:

Տեսանյութեր

Լրահոս