Ֆիլիպինները կգնեն «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութը

Ֆիլիպինների իշխանությունները կգնեն COVID-19-ի դեմ չորս ընկերությունների պատվաստանյութեր, այդ թվում ռուսաստանյան «Սպուտնիկ V»-ն: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահի մամուլի քարտուղար Հարրի Ռոքեն, որի խոսքը մեջբերում է CNN Philippines հեռուստաալիքը:

Ռոքեի խոսքով, որը վկայակոչում է պատվաստման ծրագրի համակարգող Կառլիտո Գալվեսից ստացած տեղեկատվությունը, բացի ռուսաստանյան պատվաստանյութից, Ֆիլիպինները կգնեն չինական Sinovac ընկերության, ամերիկյան Pfizer-ի եւ բրիտանանկան AstraZeneca-ի պատվաստանյութերը: Ընդամենը Ֆիլիպինների իշխանությունները մտադիր են կորոնավիրուսի դեմ պատվաստել իրենց 60 միլիոն քաղաքացիների՝ կոլեկտիվ իմունիտետի հասնելու համար: Դրա համար նրանք հույս ունեն ծախսել ավելի քան 73 մլրդ ֆիլիպինյան պեսո (մեկուկես միլիարդ դոլար): Պատվաստանյութերի առաջին խմբաքանակը Ֆիլիպինները պլանավորում են ստանալ 2021 թվականի երկրորդ եռամսյակում:

Անցյալ շաբաթ ֆիլիպինյան իշխանությունները մասնավոր ընկերությունների մասնակցությամբ AstraZeneca-ի հետ համաձայնագիր են կնքել պատվաստանյութի 2,6 մլն չափաբաժին գնելու վերաբերյալ: «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութը մշակվել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ:

Առողջապահության նախարարությունն այն գրանցել է օգոստոսի կեսերին, որը աշխարհում գրանցված առաջին պատրաստուկն է COVID-19-ի կանխարգելման համար: Դրա առավելություններն են՝ անվտանգությունը, արդյունավետությունը եւ երկարաժամկետ բացասական հետեւանքների բացակայությունը: Այժմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ է անցկացվում 40 հազար մարդու մասնակցությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս