ԱՄՆ-ում անցկացված հեռուստամարաթոնից հետո ինչո՞ւ միանգամից չտեսանք հավաքված գումարը հիմնադրամի մայր գումարին ավելանալու պահը. Ձեր պատճառով կորցրինք 3 մլն դոլար. Արա Ղազարյանը՝ Հայկակ Արշամյանին
Հայկակ Արշամյան, Ձեր՝ հեռախոսազանգերի աշխատանքի վատ կազմակերպման պատճառով մենք կորցրել ենք մոտ 3 մլն դոլար, որովհետև մոտ 10 հազարից ավել հեռախոսազանգ ենք բաց թողել, իսկ հեռուստամարաթոնի ընթացքում անձի կողմից միջինը 300 դոլոր նվիրատվություն է եղել: Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ամերիկաբնակ հաղորդավար, պրոդյուսեր Արա Ղազարյանը՝ խոսելով այն մասին, թե ինչպես է ստացվել, որ համահայկական հիմնադրամին ուղղված գումարները չեն ծառայել իրենց նպատակին:
Արա Ղազարյանը շեշտեց, որ ցանկացած հարց ուղղվելու է Հայաստան համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանին, ումից էլ պատասխան է սպասում: Առաջին հերթին նա նշեց, որ անձամբ չի ճանաչել Հայկակ Արշամյանին, չի էլ ճանաչել նույնիսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամի որևէ նախկին տնօրենի:
Նա հիշեցրեց, որ ԱՄՆ-ում անցկացված հեռուստամարաթոնի ընթացքում միայն 12 ժամում Լոս Անջելեսից 30 միլիոնից դոլորից ավել գումար է հավաքվել, որն անասելի արդյունք է համահայկական հիմնադրամի ողջ պատմության մեջ: Ղազարյանի խոսքով՝ առաջացած խնդիրների մասին հիմա է խոսում, քանի որ հեռուստամարաթոնից անմիջապես հետ, եթե խոսեր, ապա իր հասցեին մեղադրանքներ էին հնչելու:
«Բնականաբար, ես այդքանը գիտակցելով՝ հարցերս պահեցի և դրանք չբարձրացրի ո՛չ ամսի 10-ի, ո՛չ ամսի 26-ի հեռուստամարաթոնից հետո: Հիմա ինձ թույլ եմ տալիս հանգիստ հարցերս բարձրաձայնել: Պարոն Արշամյան, երբ մենք կազմակերպում էինք ամսի 10-ի արտահերթ հեռուստամարաթոնը, մենք ձեզնից պատասխան էինք ստացել, որ կարող ենք հեռուստամարաթոնը կազմակերպել՝ լավ հասկանալով, որ այստեղ հսկայական գումարներ են գեներացվում, դուք միանգամից ձեր բիզնեսմենի ջիղն աշխատացրիք և հասկացաք, որ պետք է թույլ տաք այն կազմակերպել»,-ասաց նա և հավելեց, որ Արշամյանը թույլ է տվել, որ հեռուստամարաթոնն անցկացվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի լոգոյի ներքո:
«Հարց առաջին՝ ինչո՞ւ հեռուստամարաթոնից մեկ օր առաջ կապվեցիք կազմակերպիչների հետ և ինչո՞ւ առաջարկեցիք, որ մենք բեմից չարտասանենք Հայաստան համայակական հիմնադրամ բառերը: Դուք տալիս էիք թույլտվություն, որպեսզի մեք օգտագործենք հիմնադրամի կայքը, մշտական հեռախոսահամարը, սակայն վերջին պահին որոշեցիք, որ մենք չպետք է տանք հիմնադրամի անունը: Բնականաբար, մենք չլսեցինք և ըմբոստացանք, այդ Ձեր որոշումը կյանքի չկոչվեց, որովհետև հակառակ դեպքում մեր հասարակության մոտ հարցեր կառաջանային»,-ընդգծեց Ղազարյանը:
Իսկ արդեն հեռուստամարաթոնի օրը, Ղազարյանի ներկայացմամբ՝ հիմնադրամի կազմակերպիչներից մեկը մոտեցել է և խնդրել, որ հեռուստամարաթոնի ժամը փոփոխվի և այն տևի ընդամենը 4 ժամ, սակայն ի սկզբանե որոշված է եղել, որ այն պետք է տևի 12 ժամ և Ղազարյանի բարձրաձայնած հարցերից մեկը սա է, թե ի՞նչ նպատակ է հետապնդում հեռուստամարաթոնի անցկացման ժամերի կրճատումը:
Հայկակ Արշամյանը նաև արգելել է երկրորդ հեռախոսահամար ունենալ նվիրատվության համար, քանի որ առաջարկ է եղել զանգերի կենտրոնն ավելեցնել ևս մեկով, որպեսզի ծանրաբեռնվածություն չառաջանա, առաջարկն եղել է անվճար, սակայն Արշամյանի պնդմամբ՝ հեռախոսավարների թիվը բավական կլիներ աշխատանքի համար, սակայն պարզվել է, որ 100-ի փոխարեն 19 հեռախոսավար է եղել համահայկական հիմնադրամի կողմից: Միայն զգուշացումներից և սպառնալիքներից հետո Արշամյանը թույլ է տվել, որ երկրորդ հեռախոսահամար ևս տրամադրվի, նույն իրավիճակում է եղել նաև հիմնադրամի կայքը և մարդիկ չեն կարողացել կայք այցելել:
«30 մլն 500 հազար դոլարի մասին, երբ մենք հայտարարեցինք, հաջորդ օրերին ինձ զանգում էին և ասում էին, որ այդ թիվը միանգամից չի ավելացել հիմնադրամում եղած հիմնական թվի վրա, պետք է միանգամից ավելանար, որովհետև վճարումները կոնկրետ են եղել, կոնկրետ մարդկանց կողմից և գոնե 25 մլն դոլարը պետք է միանգամից ավելանար հիմնադրամի գումարին: Ինչո՞ւ մենք հաջորդ օրը միանգամից չտեսանք հեռուստամարաթոնի գումարը հիմնադրամի մայր գումարին ավելանալու պահը»:
Մանրամասները՝ տեսանյութում