Ստամբուլում հեպատիտ Ա և խոլերա հիվանդությունների տարածման ռիսկ կա
Ստամբուլի Մեդիքալ Փարք հիվանդանոցի բժիշկ, ինֆեկցիոն հիվանդությունների և մանրէաբանության մասնագետ, դոցենտ Գյուրքան Մերթը հանդես է եկել հայտարարությամբ, համաձայն որի Ստամբուլում ամբարտակների ջրի մակարդակի իջեցումը կարող է հանգեցնել հեպատիտ Ա և խոլերա հիվանդությունների տարածմանը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրեսի»-ը, վկայակոչելով «Յենի Շաֆաք» թուրքական լրատվական կայքը, Գյուրքան Մերթը հավելել է, որ տարբեր հիվանդությունների կարող են հանգեցնել նաև ջրի մակերեսի անկման պատճառով ամբարտակներում առկա ծանր մետաղները։ Մերթը հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ Ստամբուլի ամբարտակներում ջրի մակարդակը 30 տոկոսից իջել է 29․43-ի։
Մերի Վարդումյան