Բաժիններ՝

Մեսսի. Իմ խաղաոճը չի փոխվել

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է, թե ինչ աշխատանքներ են տարվում կատալոնական ակումբի մանկապատանեկան դպրոցում:

«Իմ խաղաոճը չի փոխվել: Ինչ հիշում եմ ինձ, այսպես եմ խաղում: Բայց ես շատ բան եմ սովորել «Բարսելոնայի» մանկապատանեկան դպրոցում: Այստեղ, արգենտինական ակումբների համեմատ, միանգամայն այլ աշխատանք է տարվում:

«Բարսելոնայում» շատ են աշխատում գնդակով ու ավելի մեծ ուշադրություն հատկացվում տակտիկային: Իսկ Արգենտինայում ոչ մի նման բան չէր արվում: Այնտեղ պարզապես շատ վազում էին»,-Մեսսիի խոսքերն է մեջբերում AS-ը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031