ՌԴ-ում ձերբակալել են Վոլգոգրադում ահաբեկչություն ծրագրած խմբավորման անդամին
![](https://168.am/wp-content/uploads/2020/11/1034154.jpg)
Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող Ադիգեայի Հանրապետությունում իրավապահները ձերբակալել են Վոլգոգրադ քաղաքում ահաբեկչություն ծրագրած «Քաթիբա Թաուխիդ վալ-Ջիհադ» խմբավորման անդամին: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը:
«Քաթիբա Թաուհիդ վալ-Ջիհադ» ահաբեկչական խմբավորման գործունությունն արգելված է Ռուսաստանի Դաշնությունում: