«Հակառակորդին չի հաջողվել առաջանալ դեպի Բերձորի ուղղություն. հայկական զինված ուժերը դիրքային բարելավումներ են ունեցել». Արծրուն Հովհաննիսյան

Այսօր ադրբեջանական զինված ուժերը, նրանց աջակցող ահաբեկչական խմբավորումները և հատուկ նշանակության տարբեր ջոկատներ ամբողջ օրը շարունակել են հարձակողական տարաբնույթ գործողությունները` ՀՀ սահմանի երկայնքով տեղակայված ստորաբաժանումների ուղղությամբ, ինչպես նաև Արցախի հյուսիսից մինչև հարավային ուղղությունը:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Բերձորի ուղղությամբ և հարավային հատվածում որոշակի ոչ լայնամասշտաբ մարտական գործողություններ են ընթացել: Հակառակորդին չի հաջողվել առաջանալ դեպի Բերձորի ուղղություն`չնայած որոշակի ջանքերի: Այս ուղղությամբ մեր զինված ուժերի ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել: Հյուսիսային ուղղությամբ հիմնականում վարվել է հրետանային կրակ, եղել է հրետակոծություն, մասնավորապես, Մարտակերտ և ավելի հյուսիս ընկած ստորաբաժանումների ուղղությամբ»,-նշեց նա` հավելելով, որ ադրբեջանական կողմից հիմնականում կիրառվում են դիվերսիոն խմբեր, հրետանային միջոցներ, մասամբ `օդուժ:

Տեսանյութեր

Լրահոս