Կանադան շարունակում է կոչ անել արտաքին կողմերին չմիջամտել ԼՂ հակամարտությանը
Կանադան կրկին կոչ է անում արտաքին կողմերին` չմիջամտել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Այս մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը:
Նա նախ տեղեկացրել է, որ խոսել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ՝ նշելով նաև ԱՄՆ միջնորդությամբ ևս մեկ հրադադարի պայմանավորվածության մասին:
«Մենք շարունակում ենք կոչ անել ատաքին կողմերին՝ չմիջամտել հակամարտությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կողմից ստուգման մեխանիզմներ ստեղծել»,- նշել է Շամպայնը: