Երկուշաբթի օրը ՄԱԿ-ի ԱԽ-ն փակ խորհրդակցություն կանցկացնի Ղարաբաղի հարցով

Իպատասխան ՌԴ-ի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի հարցմանը՝ երկուշաբթի ՄԱԿ-ի ԱԽ-ն կքննարկի իրավիճակը Լեռնային Ղարաբաղում․ այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է ԱԽ-ում աղբյուրը:

«Ղարաբաղի հարցի շուրջ փակ խորհրդակցությունը նախատեսված է անցկացնել երկուշաբթի՝ ժամը 15.00-ին»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ քննարկման համար դիմել են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ են:

Տեսանյութեր

Լրահոս