Հակաբիոտիկները չեն արագացնում մրսածության հետևանքով երեխաների մոտ սկսված հազը
Հակաբիոտիկներն արդյունավետ չեն երեխաների՝ մրսածության պատճառով սկսված հազը բուժելու համար: Դրանք կարող են նույնիսկ դանդաղեցնել ապաքինման ընթացքը: Ըստ dailymail-ի` նման եզրահանգման են եկել իտալացի գիտնականները: Վերջիններս հետևել են 305 հիվանդ երեխաների ապաքինման ընթացքին: Նրանց գիտնականները բաժանել էին երեք խմբի. մի խումբն ընդունել է միայն հակաբիոտիկներ, մյուսը`հակաբիոտիկներ և հազը բուժող դեղամիջոցներ, երրորդ խումբն ընդհանրապես ոչինչ չի ընդունել:
Գիտնականները նկատել են, որ հազը բուժող դեղամիջոցներ ընդունող երեխաները շատ ավելի արագ են ապաքինվել, քան հակաբիոտիկներ ընդունողները: Միայն հակաբիոտիկներ ընդունած երեխաներն ավելի արագ չեն ապաքինվել` համեմատած նրանց հետ, ովքեր ընդհանրապես ոչ մի տեսակի դեղամիջոց չեն ընդունել: «Հակաբիոտիկների օգտագործումը ոչ վարակների դեպքում անհրաժեշտ չէ և կարող է նույնիսկ վնասակար լինել: Հակաբիոտիկների պարբերական օգտագործումը, մանավանդ այն դեպքում, երբ դրանք արդյունավետ չեն, կարող է ալերգիկ ռեակցիաների կամ էլ դեղակայունության պատճառ դառնալ»,- ասել է հետազոտության ղեկավարը: