Գիշերն անհանգիստ է եղել նաև Մարտակերտ և Մարտունի քաղաքներում. ԱՀ ԱԻՆ

Գիշերն անհանգիստ է եղել նաև Մարտակերտ և Մարտունի քաղաքներում։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Անտեսելով հոկտեմբերի 10-ի ժամը 12։00-ին մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարը, ադրբեջանական զինուժն անցած գիշեր հրթիռակոծել է խաղաղ բնակավայրերը, ինչի հետևանքով Մարտակերտում բնակելի տուն է այրվել։ Տեղում հրդեհաշիջման աշխատանք են իրականացրել ԱԻՊԾ Մարտակերտի շրջանային բաժնի հրշեջ փրկարարները։

Հրթիռակոծությունից հետո Մարտունի քաղաքում ևս հրդեհ էր բռնկվել։ Հրշեջ փրկարարներին հաջողվել է ժամանակին մարել կրակը»,- ասվում է հայտարարության մեջ։

? Գիշերն անհանգիստ է եղել նաև Մարտակերտ և Մարտունի քաղաքներում։✅Անտեսելով հոկտեմբերի 10-ի ժամը 12։00-ին մարդասիրական…

Gepostet von ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն am Sonntag, 11. Oktober 2020

Տեսանյութեր

Լրահոս