Գորիսի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-25 մետր
Գորիսի, Մեղրիի և Ճամբարակի տարածաշրջանների ճանապարհներին, հոկտեմբերի 7-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ, թույլ անձրև է տեղում: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ Գորիսի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-25 մետր:
«Վարորդներին հորդորում ենք լինել զգոն և պահպանել անվտանգ երթևեկության կանոնները»,-ասված է հաղորդագրությունում: