ՌԴ-ն միայն Ադրբեջանի և Հայաստանի համաձայնությամբ կարող է իր խաղաղապահներին ուղարկել Լեռնային Ղարաբաղ. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը РБК-ին հայտնել է, որ Ռուսաստանը միայն Ադրբեջանի եւ Հայաստանի համաձայնությամբ կարող է իր խաղաղապահներին ուղարկել Լեռնային Ղարաբաղ:
«Խաղաղապահները կարող են մուտք գործել միայն երկու կողմերի համաձայնությամբ»,- ասել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե կցանկանա՞ արդյոք տեսնել ռուս խաղաղապահներ Ղարաբաղում, ասել էր, որ նման խնդիրները «ավելի լայն համատեքստում կարող են քննարկվել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»: