Ռուսաստանը կշարունակի միջնորդական ջանքերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ. Լուկաշևիչ

Ռուսաստանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, կշարունակի միջնորդական ջանքերը ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին լուծում գտնելու համար: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:

«Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի անդամ, սերտորեն համագործակցելով ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ, կշարունակի միջնորդական ջանքերը ՝ կողմերին աջակցելու համար ԼՂ հիմնախնդրի լուծման համար կոնսենսուսային հիմքի մշակման հարցում», – ասել է Լուկաշևիչը:

Նրա խոսքով` միջնորդական առաքելության արդյունավետությունը կախված է նախ և առաջ հակամարտության կողմերից, նրանց քաղաքական կամքից, որոնք անհրաժեշտ են բանակցային սեղանի շուրջ ԼՂ հակամարտության կարգավորման համար:

Տեսանյութեր

Լրահոս