Վայրկյան անգամ չենք մոռանում տեղեկատվական պատերազմի «ոսկե կանոնը». Ռուբեն Մելիքյան
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե տեսնում եք, որ թշնամին անընդհատ դիմում է տեղեկատվական դիվերսիայի մեծաքանակ միջոցների (ինչպես՝ այսօր), ուրեմն նրա գործերը իրական ռազմաճակատներում լավ չեն։ Ուրեմն թշնամին ստիպված է դիմել տեղեկատվական դիվերսիաների՝ իրական ռազմաճակատում ստացած ջարդը «փոխհատուցելու» համար։
Հետևապես՝ վայրկյան անգամ չենք մոռանում տեղեկատվական պատերազմի «ոսկե կանոնը»- վստահել միմիայն հայկական պաշտոնական տեղեկատվությանը»։
Ու մի բան էլ. եթե տեսնում եք, որ թշնամին անընդհատ դիմում է տեղեկատվական դիվերսիայի մեծաքանակ միջոցների (ինչպես՝ այսօր),…
Gepostet von Ruben Melikyan am Dienstag, 29. September 2020